Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կալանքը՝ բացահայտ բռնաճնշում. Վելդքեմպ

Նոյեմբեր 15,2025 20:38

Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը խիստ մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների աճող խախտումների կապակցությամբ։

Մասնավորաբար, նա հիշատակեց հինգշաբթի «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալումն, այնուհետեւ՝ երկամսյա կալանավորման որոշումը։

Նա հեգնանքով արձանագրեց, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել են «խուլիգանության» համար։

«Փաստը, որ անգամ «Աղոթքի նախաճաշի» համար Հայաստանում հավաքված քրիստոնեական աշխարհի մեծածավալ ներկայության պայմաններում հայկական իշխանություններն իրենց իրավունք են վերապահում բռնաճնշման այդպիսի բացահայտ գործողություն իրականացնել, պետք է մտահոգի բոլորիս»,- ասաց Վելդքամպը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930