Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը Վաղարշապատում կհաղթի, եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի. Մանուկյան

Նոյեմբեր 16,2025 11:38

«Ընտրողների մասնակցությունից տեղյակ չեմ, բայց նախընտրական հանդիպումների ժամանակ հստակ տեսա՝ մարդկանց մեջ հավատն է փշրվել, որովհետեւ տարիներով տեսել են, որ իրենց քվեն ոչ մի բան չի որոշում: Այդ նույն տեմպի տակ են մնացել: Պետք է սթափվենք, կարողանանք հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը մենք պետք է պաշտպանենք, պետք է մասնակցենք մեր երկրի ընթացքին, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը»,- այսօր լրագրողներին ասաց Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը Վաղարշապատում կհաղթի, եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի:

Դիտարկմանը, թե թեկնածուներից մեկը կասկածի տակ է  դրել ընդդիմադիր թեկնածուների կառավարման կարողությունը, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց.

«Իշխանություն, որ ասում են, դրանք հենց հայ մարդ են տեսնում, վատանում են, ձերբակալում են: Պտտվում են, հենց տեսնում են հայոց արժեքները վեր հանող, հայկականությունը պահող կա, մտածում են ՝ ինչպես անվանարկեն, բարոյազրկեն, կալանավորեն: Տեսնում եք՝ չէ՞, ինչ է կատարվում հոգեւորականների  հետ: Բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930