Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ընտանիքի բոլոր անդամներին արգելել են մասնակցել ընտրությանը. «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 12։00-ի դրությամբ

Նոյեմբեր 16,2025 12:37

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 12։00-ի դրությամբ

14/20- Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։

14/2 -Կուտակում քվեատուփի մոտ։

14/19 -Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։

14/14 -Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։
Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։

14/19 -Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։

14/19 -Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։

Կոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում, Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։

«ԹԱԹՈՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930