Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած խախտումներին՝ այս պահին չենք կարող ընտրության արդյունքները կասկածի տակ դնել․ Գոհար Մելոյան

Նոյեմբեր 16,2025 17:28

Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Գոհար Մելոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դեռ գիշերվանից են սկսել դիտարկումը, քանի որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում է ապահովում։

«Մեկ ընտրատեղամասից ուղիղ հեռարձակումն անջատված է եղել, բնականաբար, արձանագրություն ենք կազմել։ Եղել են տեղամասային կենտրոններ, որտեղ քվեախցերի հետեւի հատվածները հասանելիություն են ունեցել խախտելու ընտրական իրավունքի գաղտնիությունը։ Մասնավորապես, հետեւում աստիճաններ են եղել, չկապարակնքած դուռ է եղել, անգամ ցայտաղբյուր է եղել մեկ քվեախցի մոտ։ Եթե որեւէ մի քաղաքացի ջրից օգտվեր, ապա կտեսներ, թե քվեախցում ընտրողն ում է քվեարկում»,-նշեց Մելոյանը։

Անցնելով բովանդակային խախտումներին՝ Մելոյանը առանձնացրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուի ընտրատեղամասերից մեկում վստահված անձ լինելու փաստը։ Հայտնաբերելուց հետո նրան  հեռացրել։

Արձանագրվել է երկու դեպք, երբ ընտրողները  հրապարակայնորեն ցույց են տվել իրենց ընտրած քվեաթերթիկը։

«Դեպք է եղել, որ ցույց չի տվել քվեաթերթիկը, բայց հրապարակել է՝ ում է տալու իր ձայնը։ Նաև քվեաթերթիկը պատռելու դեպք եղավ, որից հետո հետ եկավ՝ ընտրելու ցանկությամբ», -նշեց  Գոհար Մելոյանը։

Դիտորդներն արձանագրել են նաեւ ուղղորդման դեպքեր, երբ նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ «Այս պահի դրությամբ՝ ժամը 16։00-ն անց է, ընդհանուր գնահատական եթե տանք, իմ կարծիքով, տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քվեարկության արդյունքները կասկածի տակ դնել։ Այս բոլոր խախտումները մենք արձանագրել ենք»,-ասաց Գոհար Մելոյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930