«Հանձնաժողովը որոշեց ուշադրություն չդարձնել անգամ իր կողմից նշանակված կառավարչի՝ ոչ օրինական ազատումներին։ Հանձնաժողովը երբևէ չհարցրեց՝ ապացույց ունե՞ս, այսքան ցանցի պետ աշխատանքից ազատվեց»,- «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի «լիցենզիան դադարեցնելու» հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում իր եզրափակիչ ելույթում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Այնուհետև անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ ասաց․ «Սեփականատերը տեսնելով այդ ամենը, միանշանակ մեղավոր է նրանում, որ վստահել է պետությանը, եթե չվստահեր պետությանը, միգուցե բերեր մի մենեջերի վրա մի հատ էլ մենեջեր դներ, պարզեր՝ ինչ է կատարվում։ Ուստի քաղաքական իրավիճակից ելնելով՝ պետք է և′ կալանավորվի, և′ լիցենզիայից զրկվի։ Էդ նույն սերիայից էր, ինչ Սամվել Կարապետյանն ասաց՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա։ Այ, սրա մասին էր խոսքը։ Ինքը թքած ունի այնքանով, որ չի գնալու որևէ պայմանավորվածության ինչ է, թե ՀԷՑ-ն իր ձեռքից չվերցնեն»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































