Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 10-16-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.29 մ (16.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 10 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.722 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 16-ը ներառյալ՝ 110.581 մլն.մ³:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































