«Ձեզ շատ եմ սիրում, բայց կգա ժամանակը՝ նոր կխոսեմ»,- դատարանի մոտ լրագրողներին դիմեց բարերար Սամվել Կարապետյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:
Դատարանի մոտ էին նաեւ Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները, նրանք էլ հրաժարվեցին լրագրողների հետ զրույցներից։ Լրագրողների հարցերը վերաբերում էին նաեւ այսօր՝ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելուն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































