Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ հարցի հստակ պատասխան չի եղել»․ Արմեն Ֆերոյան

Նոյեմբեր 17,2025 18:35

«Որեւէ հարցի հստակ պատասխան չի եղել, քանի որ այս քրեական գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում․ սա շինծու, ապօրինի, անհիմն գործ է։ Ընդհանուր գործը 18 հատորից է բաղկացած, բայց 18 հատորից որ էջն ասում ենք թերթեք, ցույց տվեք՝ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ, որեւէ կերպ չեն կարողանում հիմնավորել։

Երրորդական, չորրորական ձեւակերպումներ, հիմնավորումներ են ներկայացնում»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու դեմ փաստաբանների միջնորդության քննությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, ընդմիջվել է։ Փաստաբանները մանրամասնեցին, որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացրել է իր դիրքորոշումը, փաստաբանական թիմը բավականին ծավալուն հարցադրումներ է հնչեցրել։

«Իմ խորին համոզմամբ, վարույթ իրականացնող մարմնի միակ հույսը նրա վրա է, որ դատարանների նկատմամբ ինչ-որ ենթադրյալ ճնշումներ բանեցնել կլինի, ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան»,- ասաց Արմեն Ֆերոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930