Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ խցում գտնվող Միքայել սրբազանին եւ Բագրատ սրբազանին գաղտնալսել են․ իրենցից ոչ ոք, երբեւէ ու որեւէ ձեւով հաղորդակցում Սամվել Կարապետյանի հետ, չի ունեցել»․ Արամ Վարդեւանյան

Նոյեմբեր 17,2025 19:01

«Մեկ խցում գտնվող Միքայել սրբազանին եւ Բագրատ սրբազանին, այո, գաղտնալսել են։ Իրենք՝ խցում գտնվելու շրջանակում, ունեցել են խոսակցություն։ Այդ խոսակցությունից պարզ է դառնում, որ իրենցից ոչ ոք, երբեւէ ձեւով հաղորդակցում Սամվել Կարապետյանի հետ, չի ունեցել»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ այդ տվյալը հասու է Քննչական կոմիտեին, բայց դրան որեւէ տրամաբանական գործողություն չի հաջորդել։

Արամ Վարդեւանյանն ասաց, այդպես էլ արդեն հինգ ամիս չի հասկանում, թե ՔԿ-ի, դատավորների համար ի՞նչ է նշանակում՝ «մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը», փոխարենը հուշումներ է գտնում 2025 թվականի հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի արած ֆեյսբուքյան գրառումներում, որտեղ կար սպառնալիք, «պետության համը բերանում մնալու խոստում»․ «Միգուցե ՔԿ նախագահը չի՞ ցանկանում դրանք հիշատակել, դրա համար էլ այլ հանգամանքներ է վկայակոչում»։

Նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ որեւէ օպերատիվ տվյալ հասու չէ։

Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուն, ասաց  որ իրենք բողոքարկելու են այդ որոշումները․ «Հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Վստահեցնում եմ, որ  ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես էլ կոչի դրվագով, չկա գեթ մեկ ապացույց։ Այսօրվա մեր միջնորդության համար հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը։ Ամբողջ զարմանքը այն է, որ ՀՀ-ում նման նախադեպը ունեցող իրավիճակ չի եղել, երբ Վճռաբեկ դատարանը 19 օրվա ընթացքում կայացնի որոշում»,- ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Լիանա Գասպարյանը։

Փաստաբանը հավելեց՝ Վճռաբեկ դատարանում գործ կա, որի որոշմանը իրենք սպասում են 2․5 տարի․ «Այսինքն, Սամվել Կարապետյանին  է վերաբերել այս գործը, այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը հապճեպ,  կայծակնային արագությամբ հրապարակեց այդ նախադեպային որոշումը։ Ավելին ասեմ, այդ նախադեպային որոշումը մինչ օրս  Վճռաբեկ դատարանի կայքում տեղադրված չի, ինչպես նաեւ պաշտպանները չեն ստացել, ստացել է միայն մեղադրանքի կողմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930