Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն է քաջալերե՞լ, թե՞ ինքնուրույն որոշել եք ԱՆԻՖ-2 ստեղծել»․ Ավինյանը նյարդայնացավ Զարոկյանի հարցից

Նոյեմբեր 18,2025 12:28

«Մի օր վարչապետը գնում, հեծանիվ է քշում, խցանում է լինում․ ուզում եմ հասկանալ՝ վարչապե՞տն է քաջալերել, իր հետ համաձայնեցրե՞լ եք, թե որոշել եք ԱՆԻՖ-2 ստեղծել»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման հարցի քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

Այնուհետև հավելեց․ «Մեր քաղաքը համաշխարհային մակարդակի «թրաֆիք էնջինեյրի» կարիք ունի, բայց դուք չգիտեք՝ ինչ է դա: Հետո ասացիք՝ մենք տրանսպորտի վարչության պետ ունենք, ու հասկացանք, որ էդ մարդը՝ Վազգեն Հարությունյանը, 2020-ին քրեական գործի միջով է անցնում 771 միլիոն դրամ հափշտակելու համար կարմիր գծերից։ Մամուլը գրում է, որ 2023-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 4 անշարժ գույքի բռնագանձում է դրել իր դեմ, 140 հազար ԱՄՆ դոլարի բռնագանձման գործ կա վրան։ Ու այս մարդը մեր տրանսպորտի վարչության պետն է»։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ֆանտազիաները, ձեր կոմպլեքսները որևէ մի բան, որը կապ չունի հարցի հետ, այդ թատերական ներկայացման համար կունենաք ելույթ, էս անգամ թողնելու եմ՝ ինչ ուզում եք, խոսեք։ Եթե հարց ենք քննարկում, հարցին վերաբերող հարցեր տվեք»։

Պեդրո Զարոկյանը պնդեց, որ Տիգրան Ավինյանը հարցին պատասխանի։ Քաղաքապետն էլ բորբոքվեց․ «Սուտ եք ասում․․․Ձեր մասին էլ էին բաներ գրում, պարոն Զարոկյան, հետաքրքիր բաներ էին գրում»։

Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930