Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև հանդիպում

Նոյեմբեր 18,2025 14:14

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ:

Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջեւ կառուցողական երկխոսության կարեւորությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930