«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գիտե՞ք, թե ինչու են ինտերնետ-խարդախությունները ծաղկում, զոհերն էլ ստիպված ցույց են անում։
Դա տեղի է ունենում, քանի որ տարեսկզբում Քննչական կոմիտեում որոշեցին ազատվել Կիբերհանցագործությունների քննության կոմպիտենտ վարչության բոլոր ծառայողներից… Ընդորում, առաջին հերթին` այդ ինտերնետ-խարդախությունների դեմ արդյունավետ պայքարող քննիչներից։
Իսկ դա, իր հերթին, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ քննիչները սկսեցին բացահայտել ինտերնետ-խարդախությունների կենտրոնների կապերը որոշ ազդեցիկ անձանց հետ։
Կարդացեք նաև
Այդ ամենից հետո էլ, ասում են, ինտերնետ-խարդախությունների կենտրոններից վերցված գույքը, տեխնիկան հանրությանը շատ հայտնի ՔԿ բարձրաստիճան մի պաշտոնատար անձի թեթև ձեռքով վերադարձվեց հանցագործներին։
Այլ կերպ ասած, այդ ինտերնետ-խարդախությունների կենտրոնները այնքան ազդեցիկ ու հարուստ են, որ կարող են Քննչական կոմիտեի մի ամբողջ վարչություն դե-ֆակտո լուծարել տան։
Հ.Գ. Քննչական կոմիտեի ծառայողներին խնդրում եմ սա չլայքել, հակառակ դեպքում ձեր դեմ ծառայողական վարույթ կհարուցեն, զգույշ եղեք… Իմ գրածները լայքելու համար քննիչների դեմ ծառայողական քննություններին կանդրադառնամ հաջորդիվ»։


















































