Լրահոս
Օրվա լրահոսը

«Էպիկ իրավիճակ է՝ մարդիկ, ովքեր խոստանում են կենսաթոշակ բարձրացնել, ասում են՝ իշխանությունների կողմից թոշակ բարձրացնելն ընտրակաշառք է»

Մարտ 03,2026 14:08 Share

«Ոչ թոշակ բարձրացնելն է ընտրակաշառք, ոչ թոշակ բարձրացնելու նախընտրական խոստում տալը»,- «Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին ապահովել ժողովրդավարական ընտրություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ ապրիլի մեկից նպաստներն ու թոշակները բարձրացվելու են 10 000 դրամով։ Կան քննարկումներ, որ սա կարող է դիտվել որպես ընտրակաշառք, հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ իշխանություններն ավելի վաղ չէին բարձրացնում թոշակներն ու նպաստները։ Ավելին, ընդամենը ամիսներ առաջ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե թոշակները չեն բարձրացնելու։

Այսօրվա քննարկման ժամանակ հարց ուղղվեց Դանիել Իոաննիսյանին՝ արդյոք ընտրակաշա՞ռք չէ, երբ իշխանությունն ընտրությունների նախաշեմին հայտարարում է թոշակներն ու նպաստները բարձրացնելու մասին, քաղհասարակությունը խնդիր չի տեսնո՞ւմ այստեղ։

«Բավական էպիկ իրավիճակ է, որովհետեւ մարդիկ, ովքեր խոստանում են կենսաթոշակ բարձրացնել, ասում են՝ իշխանությունների կողմից թոշակ բարձրացնելն ընտրակաշառք է։ Քրեական օրենսգրքի՝ ընտրակաշառքի հոդվածը որ բացեք, ինչ-որ բան տալը եւ ինչ-որ բան խոստանալը լրիվ հավասարեցված արարքներ են։ Հետեւապես, եթե թոշակ բարձրացնելը կաշառք է, ապա թոշակ բարձրացնելու խոստումն էլ է ընտրակաշառք։ Բայց, բնականաբար, ոչ թոշակ բարձրացնելն է ընտրակաշառք, ոչ թոշակ բարձրացնելու նախընտրական խոստում տալն է ընտրակաշառք»,- ասաց Իոաննիսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031