Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված ոստիկանները առևանգել են Վարդան Ղուկասյանի որդուն

Նոյեմբեր 20,2025 17:15

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ։

Երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են Սպարտակ Ղուկասյանին՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ՝ մայրաքաղաք։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից։ Զարգացումներին ու մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի մեջ է՝ շորթման հարկադրելու մեղադրանքով։ Նա, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով՝ բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930