ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է հատուկ ռազմական գոտու «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետերից մեկը, հայտնել Կրեմլի խոսնակ Պեսկովը:
ՌԴ նախագահը հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ և լսել է զեկույցներ Կոնստանտինովկայում, Կրամատորսկի հատվածում և Կուպյանսկի շրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Պուտինը նշել է, որ զինվորականների հետ նախորդ հանդիպման ժամանակ սահմանված բոլոր նպատակները կատարվել են։
ՌԴ նախագահը հայտնել է, որ մարտեր են ընթանում Դոնեցկի մարզի Կոնստանտինովսկի շրջանի բնակավայրերում:
Կարդացեք նաև
«Կուպյանսկ-Ուզլովոյի շուրջ հաջողվել է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 գումարտակ։ Ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ունենան վայր դնել զենքը և գերի հանձնվել»,-նշել է նա։


















































