Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

Թուրքիայի դասագրքերում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինվելու է «Թուրքիստանով». պանթյուրքիզմի տեսությունը քայլ առ քայլ դառնում է իրողություն. Արմեն Հովասափյան

Նոյեմբեր 21,2025 11:19

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Լրատվականներում տեղեկություն տարածվեց՝ համաձայն որի Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն` պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհն, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն։

Ըստ էության՝ Թուրքիան այս գործընթացում լոկոմոտիվի դեր է ստանձնել և փորձում է Գեոքալփի թեզերը կյանքի կոչել։ Էրդողանը, որն իրեն համարում է Աթաթուրքի իրավահաջորդն ու նրա գաղափարական հետևորդը, այսօր «փափուկ ուժի» կիրառմամբ հանգիստ քայլ-քայլ գնում է առաջ։

Փաստացի թյուրքական նարատիվի առանցքային նպատակն է ամրապնդել թյուրքական աշխարհի ներքին կապերը, այդ թվում՝ ընդհանուր պատմության, գրականության, քարտեզների և այբուբենի ստեղծումը։ Ի դեպ՝ դեռևս հոկտեմբերին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպություն վեհաժողովում, թյուրքական առաջնորդները ներկայացրել են ընդհանուր թյուրքական այբուբենը՝ 34 տառից կազմված, որը կոչված է մեկտեղել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը և խթանել թվային նորարարությունները թյուրքական աշխարհում։

Բնականաբար այս գործընթացում առանցքային է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», և Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում է՝ այն օր առաջ դառնա գործող իրականություն։ Դե իսկ քանի որ Հայաստանում ունեն Նիկոլի նման կերպար, որը հայտարարում է, թե ««խաղաղության հանգույցը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս միասին կկարողանանք խմել այս ջուրը», բոլոր նախապայմաններն առկա են, որ «Մեծ Թուրանը» դառնա իրականություն։

Հիմա ասում եմ՝ դե պատրաստվի՛ր, որ այդ ջուրն առաջիկայում գլխահակ խմելու ես, քանի որ դա էլ է քո առանցքային առաքելություններից մեկը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930