Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «ավազակություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, թե նոյեմբերի 17-ին դիմակավորված ու զինված անձը որքան գումար է հափշտակել Շինարարների փողոցում գործող ՎՏԲ բանկի մասնաճյուղից. հափշտակվել է 1 միլիոն 101 հազար դրամ, 65 հազար 250 ռուբլի, և 400 ԱՄՆ դոլար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


















































