Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ վեհաժողովի ներկայացուցչները Երևանում քննարկել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ առավել երկարաժամակետ ձևաչափով

Նոյեմբեր 21,2025 17:41

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգող Ֆրանկ Դաեշլերը և ընտրական փորձագետ (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ նախկին ընտրական խորհրդատու) Վլադիմիր Միսեւը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հյուրերը հետաքրքրվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ-ի կողմից իրականացվող աշխատանքների մասին և քննարկել ԿԸՀ-ի հետ հետագա հնարավոր համագործակցությունը՝ առավել երկարաժամակետ ձևաչափով։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և հայտնել իր պատրաստակամությունը՝ նոր ծրագրերի իրականացման համար։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամները։

Առանձին հանդիպում է եղել նաև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվության վերլուծության, Իրավաբանական վարչությունների պետերի և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի հետ։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930