Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Հարությունյանը և Դավիթ Կարապետյանը կհրաժարվեն ավագանու մանդատից

Նոյեմբեր 21,2025 20:10

Վաղարշապատի ընտրություններում «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորած Գրիշա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ վաղարշապատցիներ, սիրելի՛ թիմակիցներ,

Վաղարշապատի ավագանու ընտրության արդյունքում «Մայր Հայաստանին» բաժին է հասել 2 մանդատ: Մեր ակնկալածը, բնականաբար, ավելին էր, բայց ամեն դեպքում մենք շատ բարձր ենք գնահատում մեր օգտին տրված ամեն մի քվեն ու շնորհակալ ենք վստահության համար:

Տեղեկացնեմ, որ ես և մեր ցուցակի 2-րդ համար Դավիթ Կարապետյանը, քննարկելով «Մայր Հայաստան» խմբակցության հետագա գործունեության հարցը և խորհրդակցելով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի, մեր թիմակիցների հետ, եկանք այն եզրակացության, որ  առավել նպատակահարմար կլինի, որպեսզի Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ ներգրավվեն մեր թիմակիցներ Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը: Ելնելով դրանից՝ մենք կհրաժարվենք ավագանու մանդատից:

Մկրտչյանին ու Խաչիկյանին ցանկանում ենք արդյունավետ աշխատանք՝ ի շահ Վաղարշապատի և վաղարշապատցու: Մենք ամբողջ թիմով կսատարենք նրանց՝ ավագանու գործունեության ընթացքում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930