Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնի Ռոստովի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նոյեմբեր 21,2025 22:40

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

***

Երևան այցի շրջանակում Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու Երևանում ներդրված ժամանակակից թվային գործիքներին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930