Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50, 100, 500, 1000 տարի և դրանից անդին»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 22,2025 18:34

«Իշխանության տարանջատման սկզբունքով հանդերձ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացիների հարաբերությունների որակը»,-Մարզահամերգային համալիրում ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների 1-ին համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտից Մարզահամերգային համալիր էին շտապում պետական մարմինների ներկայացուցիչներ, սակայն միջոցառման բովանդակության մասին տեղեկատվությունը գաղտնի էր պահվում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առանց պետության մասին ռազմավարական ընդհանրական պատկերացման պետական համակարգի և նրա որևէ մարմնի որևէ աշխատակցի որակը՝ սկսած վարչապետից, շարունակած որևէ նախարարության կրտսեր մասնագետով, չի կարող լինել պատշաճ։ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նպատակների մասին, ասաց․ «Մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50, 100, 500, 1000 տարի և դրանից անդին։ Հասկանում եմ, որ եթե մեր մտածողության բանաձևում 50,100 տարի պետություն ունենալու տեսլականը դեռ կարող է ընկալվել որպես պրակտիկ խնդիր, ավելի երկար պլանավորման մասին խոսակցությունն ինքնին կարող է տարակուսանք հարուցել։ Եթե 1000 տարվա պետության տեսլականն ակնհայտորեն չի կարող ձևավորվել ամենօրյա միկրոգործողությունների պլանավորմամբ, կարող է և պետք է ձևավորի ամենօրյա գործելակերպի հոգեբանություն և ենթագիտակցություն։ Այսօրը առաջիկա 1000 տարվա ժամանակահատվածի ամենակարևոր պահն է, ապագան առանց այսօրվա չի կարող գոյություն ունենալ։ Ահա, թե ինչու է ապագան այսօր»։

Ըստ Փաշինյանի՝ լեգիտիմության հիմքերի ամրապնդումը ՀՀ-ում պետք է պետական ու հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի․ «Մեր լեգիտիմությունը պետք է ինտեգրված լինի համաշխարհային լեգիտիմության միտումներին, համաշխարհային իրավակարգին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930