ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում անժամանակ կյանքից հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։
Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ արձանագրելով 36 հաղթանակ:
Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Վանես Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել էր 2018 թվականին:
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում անվանի բռնցքամարտիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու հայկական սպորտի երկրպագուներին։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































