Լրահոս
Օրվա լրահոսը

Վերսկսվել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը

Նոյեմբեր 26,2025 14:16

Ամփոփվել են Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի համար ԿԳՄՍ նախարարության, «Գիտության և նորարարությունների գործընկերությունների աջակցության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՀ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (European Education and Culture Executive Agency) հետ համագործակցությամբ 2025թ․ մայիսի 15-ին հայտարարված մրցույթի արդյունքները։

ԵՄ «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Մարիանա Սարգսյանը: Նրա թեկնածությունը երաշխավորվել և նշանակումը հաստատվել է ԵՀ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից: Վերջինս մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կիրականացնի «Էրազմուս+» ծրագրի խթանման, տեղեկատվության տարածման և հայաստանյան շահառուների մասնակցությանն աջակցության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթներ։

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակն իր գործունեությունը կիրրականացնի «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի շրջանակում, որն արդեն իսկ երկարամյա արդյունավետ փորձ ունի՝ որպես ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի (2021-2027) ազգային կոնտակտային անձանց ցանցի պաշտոնական համակարգող Հայաստանում՝ խորհրդատվություն տրամադրելով նաև հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ԵՄ և միջազգային այլ դրամաշնորհային ծրագրերին մասնակցության մասին։

Բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտում Եվրոպական միության «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի հայաստանյան տեղեկատվական գրասենյակների աշխատանքների ներդաշնակեցումը կնպաստի նաև հայաստանյան ակադեմիական և գիտական համայնքների՝ եվրոպական կրթական և հետազոտական տարածքներին ինտեգրման գործընթացին։

Ներկայում ընթանում են «Էրազմուս+» ազգային գրասենյակի և վերջինիս կայքի ձևավորման աշխատանքները։ «Էրազմուս+» ծրագրին մասնակցությանը վերաբերող հարցերը կարելի է ուղղել [email protected] էլ․ հասցեով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930