Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չէր․ մարդ էր, ով կոչ էր անում բռնի գործողություններ անել»․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 26,2025 16:02

«Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չէր։ Նիկոլ Փաշինյանը մարդ էր, ով կոչ էր անում բռնի գործողություններ անել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ 2008 թվականի «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին։

Արմեն Աշոտյանն ասաց՝ ՀՀ-ում բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են մարդիկ, որոնց կալանավորումները ընկալվել են քաղաքական ենթատեքստով։ Ինչեւէ, ըստ նրա, այն ամենն, ինչ եղել է Հայաստանում մինչեւ 2018 թվականը, պարզապես զրո է նրա դիմաց, թե ի՞նչ է այժմ կատարվում մեր երկրում։

«2018-ին մենք իշխանազրկվեցինք, պրծավ՝ մեր առկա եւ բացակա թերություններով, իրական եւ վերագրվելիք։ Երկիրը քանդվում է հիմա եւ այսօր»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը տարակուսեց, որ միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանում մարդու իրավունքների մասին ոչինչ չկա, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին ոչինչ չկա, Ադրբեջան բառը չկա, որպես երկիր՝ «ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների մաման լացացնող»․ դա մեզ պետք է անհանգստացնի։

Ըստ Արմեն Աշոտյանի, այս հարցերը արագ լուծվող են, եթե հանրությունը, այդ թվում նաեւ Սփյուռքում, ակտիվ լինի՝ թե միջազգային կառույցների, թե այդ երկրներում ՀՀ ներկայացուցչությունների մոտ ցույցեր անելով եւ պահանջներ դնելով։

Կալանքից ազատվելիս Արմեն Աշոտյանն առաջարկել էր հարթակ ստեղծել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Այդ ժամանակ իր առաջարկին արձագանքել էր միայն ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Այսօր Արմեն Աշոտյանը երախտապարտ է նաեւ Իշխան Սաղաթելյանին՝ նաեւ այդ հարթակին վերաբերվող առաջարկի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930