Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացել է «ԱՊԱԳԱ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ

Նոյեմբեր 28,2025 11:44

«Ապագա» Վավերագրական ֆիլմում ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը երեք հերոսների պատմությունների միջոցով ուսումնասիրում է ժամանակակից հայերի կապը հայրենիքի հետ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին «Կինոմոսկվա»-ում՝ կինոյի, մշակույթի և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Լայն հանրության համար ֆիլմը հասանելի է նոյեմբերի 27-ից Kinopoisk հարթակում։

Քայլը՝ հայամերիկացի ձեռնարկատեր և Լոս Անջելեսից հայրենադարձ, իրագործում է  հայկական գորգագործության վերածննդի իր նպատակը։ Նա վերականգնում է ամբողջ արտադրական շղթան՝ ապահովելով լիովին տեղական արտադրություն։ Ներգրավում է հայ  վարպետների նախկին խորհրդային գործարաններից և հեռավոր գյուղերից, որտեղ հայկական գորգագործության ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ։

Ֆիլմի հերոսներից է Սերգեյ Սմբատյանը՝ աշխարհահռչակ դիրիժոր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, որ ելույթ է ունենում աշխարհի առաջատար բեմերում՝ Վիեննայից մինչև Բեռլին։ Ֆիլմում, իր սոցիալական նախաձեռնությունների շրջանակում, նա համերգի է պատրաստում արցախցի երիտասարդ տաղանդներին, սովորական ընտանիքների երեխաներին՝ ցույց տալով, թե ինչպես է դասական երաժշտությունը ուժ և մշակութային հենարան տալիս պատանիներին։

Գայանե Հակոբյանը իր հիմնադրած DEPI Space նախագծի միջոցով զարգացնում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը։ Ֆիլմում նրա թիմը մշակում է հայկական տիեզերական սկաֆանդրի առաջին նախատիպը։ Գայանեն ձգտում է ճանապարհ բացել Հայաստանում նոր ինժեներների և գիտնականների համար, ովքեր իրենց խոսքը կասեն համաշխարհային տիեզերական ոլորտում։ 

«Խորապես գնահատում եմ Yandex Armenia-ի աջակցությունը, որի շնորհիվ կարողացանք կյանքի կոչել «Ապագա» ֆիլմը։ Սա խոսուն քայլ է միջազգային մեծ ընկերության կողմից՝ ցույց տալու, թե որքան մեծ հավատ կա Հայաստանի ներուժի և հնարավորությունների հանդեպ։ Ֆիլմի միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեր արմատները, տաղանդը և ապագան»,-պրեմիերային լրագրողների հետ կիսվել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը։

Երեք հերոսների դիմանկարների միջոցով «Ապագա» ֆիլմը օգնում է խորհել, թե ինչպես յուրաքանչյուր անհատ կարող է իր ներդրումն ունենալ երկրի ապագայի կառուցման գործում՝ պահպանելով կապն արմատների հետ և բացահայտելով երկրի զարգացման նոր հեռանկարներ։

 

Ալեքսիս Փազումյանը ֆրանսահայ տիտղոսակիր կինոբեմադրիչ է։ Նրա ֆիլմերը ներկայացվել են խոշոր միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ CPH:DOX-ում և «Ոսկե Ծիրան» փառատոնում։

 

Փազումյանի «Ապագա» ֆիլմը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ։ Ֆիլմը արտադրվել է Kinopoisk-ի կողմից՝ AVA Films, Fetish Film և People of AR ընկերությունների հետ համատեղ։

 

Kinopoisk-ում պրեմիերայի ամսաթիվը՝ նոյեմբերի 27։

Ֆիլմը հասանելի է հայերեն՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930