Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կանանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ. Արմեն Գրիգորյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նոյեմբեր 28,2025 14:57

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակցի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին ու ընթացիկ ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930