Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ տվյալներ են տրամադրել Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին»․ ահազանգում է Զարուհի Փոստանջյանը

Նոյեմբեր 28,2025 23:45

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, որը ուղիղ եթերով դժգոհում էր, որ ԱԱԾ մեկուսարանում հնարավորություն չեն ստեղծում իր վստահորդին տեսակցելու, հայտնեց՝ տեղեկություն է ստացել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկների բժշկական գծով պատասխանատու Կամո Մանուկյանը կեղծել է տեղեկությունը Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին։

Նա, ըստ Զարուհի Փոստանջյանի, տեղեկություն է տրամադրել, որ Վարդան Ղուկասյանն ունի շաքարային դիաբետ, բայց թեթև է, մինչդեռ իր վստահորդի առողջական վիճակը մտահոգիչ է։

Կամո Մանուկյանը, ըստ փաստաբանի, քրեակատարողական հիմնարկ է բերել երկու բժիշկների, որոնք կեղծ տվյալներ են տրամադրել՝ արգելելով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկների կողմից բուժօգնություն ստանալը։

Նա անդրադարձավ նաև խցում առկա պայմաններին, որտեղ պահվում է Վարդան Ղուկասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930