Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննության մարմնի «նշանակած» պաշտպանից հրաժարվել էր

Դեկտեմբեր 01,2025 12:00

Նախաքննության փուլում հաճախ կասկածյալները, վկաները հայտնվում են դժվարին կացության առաջ։ Նախաքննության մարմինը նրանց պաշտպանությունն ապահովելու համար առաջարկում է պաշտպան, իսկ ենթադրյալ կասկածյալները, վկաները չեն ցանկանում, եւ առաջարկում են իրենց ընտրած փաստաբանին՝ պաշտպանին։

Երեք դատական ատյաններով անցավ մի գործ, որն ավարտվեց օրերս։

Բողոքի հեղինակը փաստել էր, որ վարույթ իրականացնող մարմինը մերժել է, ոչ թե պաշտպան ներգրավելու միջնորդությունը եւ այդպիսով խախտել է կասկածյալի պաշտպանության իրավունքը, այլ մերժել է կոնկրետ անձին պաշտպան ներգրավելու միջնորդությունը, միաժամանակ այլ պաշտպան ներգրավելով։

Նախաքննության փուլում իքս-քրեական գործով կասկածյալ Հակոբ Պետրոսյանի կողմից առաջարկված պաշտպանը՝ Մ.Մելքոնյանը իրացրել է նույն գործով մեկ այլ կասկածյալի պաշտպանությունը, եւ առկա է եղել շահերի հակասություն, որն ըստ ընդհանուր իրավասության դատարանի՝ չէր բխում քրեադատավարական օրենքի պահանջներից։ Պարզվեց, որ նախաքննության մարմինը գործն ուղարկել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նկատի ունենալով, որ դա կվիճարկվի դատական գործընթացի ժամանակ, գործն ըստ էության քննելու ժամանակ։

Հ.Պետրոսյանն իր կամքով հրաժարվում է նախաքննության մարմնի կողմից առաջարկած պաշտպանից։

Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր, որ «Նշվածը չի հանգեցնի Հ.Պետրոսյանի իրավունքների խախտմանը, օրինական շահերի անհամաչափ սահմանափակմանը, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նա նախաքննության ընթացքում հրաժարվել է նշանակված հանրային պաշտպանից»։

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ. մարտի 2-ի որոշման համաձայն, Հ.Պետրոսյանի հիմնավորումները ընդունելի չէին ՀՀ վերաքննիչ դատարանի համար։

Վերաքննիչ դատարանը գտնում էր, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

ՀՀ վճռաբեկ դատարանի հարցը հետեւյալն էր. արդյոք իրավաչա՞փ է վերաքննիչ դատարանի հետեւությունն առ այն, որ Հ.Պետրոսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։

Վճռաբեկ դատարանը «պաշտպանում է» վերաքննիչ քրեական դատարանին, նոյեմբերի 21-ին արձանագրում, որ վերաքննիչ դատարանը դատական սխալ թույլ չի տվել, ուստի բողոքը պետք է մերժել, օրինական ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի երեք տարի առաջ կայացրած որոշումը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031