ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնական Աբոլֆազլ Ամույիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման և շփումների ակտիվացման հարցերը։ Այդ համատեքստում կարևորվել են խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների առաջիկա փոխայցելությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։
Իրանում ՀՀ դեսպանություն


















































