Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով՝ որեւէ քննադատության չէի արժանանալու․ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով իր վերաբերյալ տարածված՝ անձնական կյանքին առնչվող հայտնի տեսանյութին վերաբերող հարցին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոչ ոք, անգամ ՔԿ-ն պատասխանատվություն չի ստանձնել տարածված տեսագրությունների համար․ «ՔԿ-ն ընդունում է, որ ապօրինի է։ Անտեր տեսագրություն է եւ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է դրա անարժանահավատությունը։ Գործող որեւէ անձ չկա, որը որ ասի՝ այո, այդպես է»։
ՔԿ-ում սրբազանին զգուշացրել են՝ նախաքննական գաղտնիքները իրավունք չունի բացահայտելու, բայց այդ արգելքը, չգիտես ինչու, միայն իրեն է վերաբերվել, քանի որ նախաքննական գաղտնիքը երրորդ, չորրորդ անձանց ձեռքին է հայտնվել: Մեկ օրվա ընթացքում նշանակվել է փորձաքննություն, իրականացվել է եւ դրա արդյունքը փոխանցվել է ՀԱԵ եպիսկոպոսներից մեկին, որը որեւէ կապ չունի այդ գործի հետ։
Իր համոզմամբ՝ գործը ոչ թե իր անձնական կյանքի գաղտնիքը խախտելու իրավունքով պետք է հարուցվեր, այլ իր նկատմամբ թշնամանք տարածելու եւ պետք է գտնել անձին, որն այդ ձայնագրությունն արել է եւ տարածել է։ ՔԿ-ում այդ մասին ինքն ասել է․ «Իմ ընտանիքի բոլոր անդամները շատ տհաճ իրավիճակի մեջ են հայտնվել՝ համերաշխություն քարոզող իշխանության ձեռամբ, բայց իրենք էլ միանշանակորեն դա ժխտում են․ չի կարող նման բան եղած լինի»։
Կարդացեք նաև
Այս իրավիճակում իր ծառայությունը դադարեցնելով, սրբազանը կարծում է՝ ջուր կլցներ այն մարդկանց ջրաղացին, ովքեր ստեղծել են այդ հերյուրանքը։ Մյուս կողմից, եթե շարունակի պաշտոնավարել, կստացվի հանրության նկատմամբ է ոչ հարգալից վարվում։ Իր պաշտոնավարումը կասեցնելու նպատակը, սրբազանը զուտ քարոզչական է համարում, քանի որ եթե նպատակը իր գործողությունները կանխարգելելն է՝ տվյալ դեպքում, կուսակրոնության ուխտը իբրեւ խախտելը, այս դեպքում ավելի ազատ է լինում նույն մեղքը գործելու։ Ամեն դեպքում, այս պահին, ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից, որովհետեւ ինչ-որ մեկն այդպես է ցանկանում։ Երբ գնահատի, որ դա Եկեղեցու գործունեության տեսանկյունից արդյունավետ է՝ պատրաստ է անել ցանկացած պահի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































