Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ գլոբալ դարպասների (Global Gateway) նախաձեռնության շրջանակում։ Ըստ APA-ի, այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, թե Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ կտեղափոխվի, և թե ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի մինչև 2026 թվականը։
«Բաքուն ուրախ կլինի Եվրամիությանը տեսնել այս նոր տրանսպորտային հանգույցում», – ընդգծել է Հաջիևը։


















































