Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Իրաքի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դեկտեմբեր 01,2025 14:56

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ,

այդ թվում՝

  • երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները,
  • Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում,
  •  երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև,
  • զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել