Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծին եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
ԱԺ


















































