Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մոտ 32 մլն դրամի աջակցություն է ստացել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով

Դեկտեմբեր 01,2025 17:29

Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին:


Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու հայ-չինական համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Առանձնակի շեշտվել է միջազգային կազմակերպությունների դերը հակամարտությունների հետևանքով մշակութային ժառանգությանը հասցվող վնասի կանխարգելման գործում:

Նիստերի ընթացքում ընտրվել է խորհրդի գլխավոր քարտուղարը, կայացել են նաև խորհրդի կազմի ընտրությունները, որտեղ, ի թիվս այլ երկրների, Հայաստանի Հանրապետությունը վերընտրվել է: Հայտարարվել են նաև Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հայտարարած դրամաշնորհի արդյունքները. Հայաստանի Հանրապետությունը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031