Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը կարևորել են տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը

Դեկտեմբեր 01,2025 20:50

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։

Նախագահը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան, ինչպես նաև Ռումինիայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առիթով, մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով նախաձեռնությունների և քայլերի ակտիվացման հարցեր։

Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, քաղաքացիական ավիացիայի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ Շեշտվել է նաև Եվրամիության հարթակում համագործակցության խորացման կարևորությունը։

Հատուկ ընդգծվել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությունը, որոնք նպաստում են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական, զբոսաշրջային և մարդկային կապերի ամրապնդմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք երկու կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի COP-17 համաժողովին, ընդգծելով դրանց հաջող կազմակերպման ու արդյունավետության ապահովման համար գործընկեր երկրների աջակցությունն ու ներգրավվածությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների շուրջ՝ կարևորելով առկա մարտահրավերների հաղթահարումը խաղաղ բանակցությունների և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման միջոցով։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031