Այսօր Երևանում, Կորյուն 14 հասցեում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր կենտրոնական գրասենյակը․ սա արդեն երրորդ գրասենյակն է Կապանից և Իջևանից հետո։
Բացման խոսքում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նշեց, որ գրասենյակի դռները բաց են բոլորի համար․ «Մեր թիմը պատրաստ է լսել, ընդունել ու քննարկել յուրաքանչյուր քաղաքացու առաջարկն ու մտահոգությունը»։
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը և «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։
Մարզային գրասենյակների բացումը կշարունակվի նաեւ շաբաթվա ընթացքում։
Կարդացեք նաև


















































