Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Այո, ես եմ ասել, որ Վեհափառի անունը հնչեցնեն. Առաքել սրբազան. News.5tv.am

Դեկտեմբեր 01,2025 23:33

Կիրակի Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք:

Պատարագի ընթացքում Տեր Մաշտոց քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը:

«News.5tv.am»-ը կապվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանի հետ՝ հարցնելով՝ ճի՞շտն է, որ ինքն է ասել, որ հնչեցնեն Վեհափառի անունը. «Այո, ես եմ ասել, որ հնչեցնեն»:

Նրան հարցրինք, այսինքն՝ ստացվում է, որ այլևս չի՞ պահանջում Վեհափառ հայրապետի հրաժարականը. «Ես ինչ գրել՝ գրել եմ»,- ասաց Առաքել սրբազանն ու անջատեց հեռախոսը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով՝ հրաժարվո՞ւմ է հակականոնական ընթացքից, թե՞ ոչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031