ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի առաջադրել իր թեկնածությունը՝ 2026-ի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին այսօր նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում։
Իր չառաջադրումը Հակոբ Արշակյանն այսպես պարզաբանեց․ «Մասնագիտությամբ ճարտարագետ եմ, իմ կենսագրության ողջ ընթացքում աշխատել եմ Հայաստանի տնտեսական զարգացման ճյուղերում, կարողացել եմ բազմաթիվ ներդրումներ բերել Հայաստան։ Քաղաքական գործընթացներով զբաղվել եմ, քանի որ Հայաստանում, ընտրությունները պարբերաբար կեղծվել են, ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել»։
Ասաց՝ իր պատասխանատվության զգացումն է իրեն մղել 2018-ից հետո նաեւ քաղաքական պաշտոններում աշխատել ու այդ ընթացքում բազմաթիվ գործեր անել, մասնավորաբար, Հայաստանում «կարելի է ասել՝ զրոյից ռազմարդյունաբերությունն եմ հիմնել»։ 2020-ին ընդգրկվել է ՔՊ ցուցակ, քանի որ տեսել է՝ «Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում»։ Այժմ, համարում է, որ «անդառնալի կետում ենք գտնվում՝ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է, մեր ժողովուրդը տեր է կանգնում դրան»։
Ինքը կշարունակի աշխատել արժեք ստեղծող հատվածում՝ տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերական ոլորտում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































