Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հիմնահարցը ինքնորոշման հարթությունից հողային պահանջատիրության հարթություն տեղափոխել է Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 02,2025 19:50

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.

«Այլևս ինձ համար պարզ է, թե ինչու ՌԴ-ն չմիջամտեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի իշխանազրկման գործընթացներին, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ մինչ այսօր աջակցում է…

Վերջապես հրապարակվեցին բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Եվ կապ չունի՝ 2-րդ նախագահը ինչպես կփորձի արդարանալ, քանի որ տարածքների փոխանակման տարբերակը իր ԱԳ նախարարի հետ միասին սուտ էին որակում, իսկ ինձ էլ՝ ստախոս անվանում։

Այս փաստաթղթերով արդեն ակնհայտ է, որ ստախոսը իրենք և իրենց սպասարկող քաղաքական շրջանակներն են, ոչ թե ես։

Արցախի հիմնահարցը ինքնորոշման հարթությունից հողային պահանջատիրության հարթություն տեղափոխել է Ռոբերտ Քոչարյանը, և ցավոք սրտի, այսօր էլ նույնը՝ իր ռուսահպատակ թիմով, շարունակում է։

Հ.Գ. Պնդումները, որ հոկտեմբերի 27-ը կապ չունի Մեղրիի տարբերակի հետ և «ուչաստկովիի» գործ է, ոչ միայն անհիմն, այլև կասկածելի են դառնում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031