Reuters գործակալության տեղեկություններով՝ այսօր Բրյուսելում և Բրյուգեում իրականացված քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի նախկին բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Նա ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարի պաշտոնում աշխատում էր 2014-ից 2019 թվականներին։
Վերջին տարիներին Մոգերինին ղեկավարում էր բելգիական Բրյուգե քաղաքում գտնվող ԵՄ քոլեջը, որը դիվանագիտական կադրեր է պատրաստում դաշինքի համար։
Բելգիական ոստիկանության պնդմամբ՝ խուզարկություններն ու ձերբակալություններն իրականացվել են ուսումնական հաստատությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Կարդացեք նաև
Թարգմանությունը` «Ազատություն» ռ/կ-ի


















































