Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելանում է մի նախագծի բյուջեն, որի համար մինչև այսօր չկա որևէ փաստարկված հիմնավորում և մասնագիտական փորձաքննություն. Հովակիմ Զաքարյան

Դեկտեմբեր 02,2025 23:45

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը գրում է.

«Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է ստացվում. 2026 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն։

Չեմ պնդում, որ դա նույն գումարն է, բայց ուզում եմ այս օրինակով ցույց տալ, թե ինչպես է դատարկ, անբովանդակ ձևը հաղթում բովանդակությանը, քանի որ նպատակը բովանդակություն ստեղծելը չէ, դա դժվար ու երկար պրոցես է։

Կրճատվում են գիտական թեմատիկ ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրի համար ներկայացվում է հիմնավորում, ժամանակացույց, սպասվող արդյունքների ցանկ և այդ ամբողջ փաթեթն անցնում է գիտական փորձաքննություն (մի կողմ թողնենք փորձաքննության որակի հարցը)։

Մյուս կողմից ավելանում է մի նախագծի բյուջեն, որի համար մինչև այսօր չկա որևէ փաստարկված հիմնավորում և մասնագիտական փորձաքննություն։

Ուղղակի չկա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031