Վերջապես Նիկոլ Փաշինյանն «ինչ-որ սառնարանի ոտի տակից ու կոնդիցիոների միջից» գտավ բանակցային փաստաթղթերը, որոնցից ամենաթարմը 2019-ով է թվագրված, եւ հրապարակեց: Ապա, հավանաբար վախենալով, որ բանակցային գործընթացից գլուխ հանող փորձագետները կբացահայտեն, թե ինչ խայտառակ սխալների արդյունքում է ինքը տանուլ տվել Արցախը, մի անստորագիր «պարզաբանում» հրապարակեց, թե այդ թղթերը կարդալով` ինչ է պետք հասկանալ:
Հիմա մեզ փորձում է համոզել` ի՞նչ տարբերություն` արցախցիները կապրեին Արցախում, եւ հանրաքվե կարվեր, կամ ինչ-որ կարգավիճակի շուրջ քննարկումներ կգնային, թե՞ տուն-տեղ թողած` կարտագաղթեին Հայաստան: Փորձում է համոզել, որ 2016-ին բանակցային գործընթացը եկել հանգել էր 1991-ի մակարդակին, որ այդ տարիների ընթացքում միայն քննարկվել է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության հարցը, այլ ոչ մի ուրիշ բան:
Եկեք չվիճենք, որովհետեւ այս 8 տարում պետք է հասկացած լինեինք, որ նրա հետ վիճելն անիմաստ է` նա ուղղակի ունակ չէ ադեկվատ կարծիք, առաջարկ, միտք լսելու: Եկեք ասենք` դու միանգամայն ճիշտ ես, հիմա ուզում ենք, որ Արցախը վերադառնա գոնե Ադրբեջանի տարածքում ինքնավարության կարգավիճակին: Կարո՞ղ ես ապահովել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































