Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

«ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ, անփոփոխ»․ Տիգրան Աբրահամյանը՝ 2019 թվականի առաջարկի ինտրիգների մասին

Դեկտեմբեր 03,2025 15:13

2019 թվականի առաջարկի ինտրիգն այն է, որ իշխանությունները դրա մասին չէին խոսում, ապա շուրջ մեկ տարի հերքում էին դրա գոյությունը, հետո, երբ մնացյալ կողմերը սկսեցին խոսել, ստիպված ասացին՝ կա․ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով երեկ, կառավարության հրապարակած արցախյան բանակցային փաստաթղթերի մասին։

«Սրա առանձնահատկությունը նաեւ այն էր, որ 44-օրյա պատերազմից առաջ կողմերի ներկայացրած վերջին փաստաթուղթն էր, հետեւաբար, փոխկապակցվածություն ունի նաեւ 44-օրյա պատերազմի հետ։ Երրորդ հանգամանքը՝ այս բանակցային փաթեթի վերաբերյալ իշխանության տեսակետն է, որ մինչեւ հիմա հայտնի չէ։ Համենայնդեպս, իշխանությունը մինչ այժմ դրա մասին չի խոսել»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ քանի որ իշխանությունն այդ առաջարկների մասով տեսակետ չի արտահայտել, դաշտում մնում է միայն ադրբեջանական կողմից տարածված այն տեղեկատվությունը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «եթե ես նման բան ստորագրեմ, ինձ կմոռթեն»․ «Սա նշանակում է, որ իշխանությունները դա մերժել են»։

Տիգրան Աբրահամյանը մանրամասնեց՝ 2008-2018 թվականների բանակցային փաթեթը, որում ոչ միայն ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք էր ամրագրված, այլ ներկայացված էր դրա իմպլեմենտացիան` համաժողովրդական հանրաքվե` պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով (1988 թվականի ժողովրդագրական համամասնությամբ, որտեղ 75 %-ը հայեր էին), որոշակի փոփոխությունների փուլեր է անցել: Նկատեց՝ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ եղել են հստակ կարմիր գծեր ու սկզբունքներ, որոնք ոչ միայն չեն հատվել, բոլոր ճանապարհներով պաշտպանվել են` ՌԴ նախագահին ուղղված նամակը դրա օրինակներից է: Նաեւ՝ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ, անփոփոխ:

Ընդհանուր առմամբ, Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, տարակուսելի է, որ փաստաթղթերի ամբողջական փաթեթը չի ներկայացվել եւ մամուլի հրապարակումն է ներկայացվել իբրեւ փաստաթուղթ։ Նրա գնահատմամբ, բանակցային գործընթացին վերաբերվող փաստաթղթերը ներկայացվել են խեղաթյուրված։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031