«Գրոմիկոն մի խոսք ուներ, ասում էր՝ ավելի լավ է հարյուր տարի բանակցես, քան մի օր պատերազմես։ Այս աղետը եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք»,- խորհրդարանում ԽՍՀՄ պետական եւ կուսակցական գործիչ Անդրեյ Գրոմիկոյին լրագրողների հետ զրույցում հիշեց ու մեջբերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա պատասխանում էր Նիկոլ Փաշինյանին, ով խորհրդարանի ամբիոնից դիմելով նախկին նախագահներին՝ ասաց եթե 30 տարի լավ փաստաթղթեր են եղել սեղանին, ինչո՞ւ իրենք դրանք չեն ստորագրել, չեն լուծել արցախյան խնդիրը։
Առհասարակ, կառավարության կողմից երեկ հրապարակված փաստաթղթերը ընդդիմադիր պատգամավորի համար նորություն չեն եղել՝ բացառությամբ 2014, 2015, 2016 թվականների նամակագրության, Սերժ Սարգսյանի նամակի․ «Այդպիսի մի նամակ ասում են իբրեւ եղել է նաեւ մադրիդյան նորացված սկզբունքների ժամանակ, որի արդյունքում Մեթյու Բրայզան դուրս է եկել այդ կառույցից։ Հայկական կողմի դիվանագիտության, դիվանագիտական ջանքերի շնորհիվ Բրայզան գնաց տուն, մյուս երկուսը նույնպես մի քիչ ավելի ուշ դուրս եկան Մինսկի խմբից, մենք ունեցանք Կազանը, որը բավականին հայանպաստ փաստաթուղթ էր, որը Ադրբեջանը սաբոտաժի ենթարկեց, վերջին պահին հրաժարվեց ստորագրել»։
Ի՞նչ երաշխիք կար, որ 2019-ի փաստաթուղթը նույնպես սաբոտաժի չէր ենթարկվի Ադրբեջանի կողմից, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերին մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել, որտեղ ասել է, որ Պուտինն իրեն ասել է՝ դու պայմանագրաունակ ես։ Ենթադրում եմ, որ ասել է՝ եթե դու գաս պայմանավորվածության, Ադրբեջանին ինչ-որ մի ձեւով կհամոզեինք։ Չմոռանանք, որ կար Ադրբեջանի պնդումները՝ փակ դռների հետեւում ինձ պարտադրում էին ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Դրանից հետո, եղել է այդ հինգ միլիարդի պատմությունը։ Այսինքն, եթե դու համաձայնվում ես դիմացինը չի համաձայնվում, միջնորդների ամբողջ ջանքերը գնում է դիմացինին համոզելու, դիմացինին զսպելու վրա, իսկ երբ դու ինքդ ես ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերում, ի՞նչ պետք է անեն միջնորդները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































