«Դուք՝ որպես ՀՀ վարչապետ, պարտավոր էիք ռիսկերը գնահատել, պարտավոր էիք ստեղծված իրավիճակում ճիշտ վերլուծություն անել, հնարավորությունները գնահատել եւ ինչքան էլ ցավոտ լիներ, այդ ցավոտ հարցերին պատասխանել։ Դուք սովորական քաղաքացի չէիք, դուք ՀՀ վարչապետն էիք եւ պատերազմից առաջ, եւ պատերազմից հետո։ Այս հարցերի պատասխանները դուք պիտի տաք մեր ժողովրդին։ Պարզ հարց եմ տալիս՝ բարձր լեգիտիմություն ունենալով՝ ինչո՞ւ ժողովրդի հետ չեք խոսել։ Եկել հասել է պատերազմի, պատերազմի ժամանակ էլ, ըստ օդում կախված տվյալների, պատերազմի ամենաթեժ պահին դուք Շահումյան եք պահանջել։ Դուք պիտի գնահատեիք՝ մենք ինչքան ռեսուրս ունեինք, ինչքան զինտեխնիկա ունեինք, ինչո՞ւ եք գցում նախկինների վրա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ժողովրդի հետո այդ թեմայով չեմ խոսել, որովհետեւ 2019-ից հետո ուզեցել ենք հասկանալ, բովանդակության մեջ խորանալ, դա պարզ հարց չէ։ Չեմ խոսացել, որովհետեւ էդ պահին անհրաժեշտ ծավալի փաստեր եւ փաստարկներ չեմ ունեցել դրա մասին խոսելու, որովհետեւ իրադրության գնահատման փուլ է եղել։ Երկու անգամ կարդացած՝ դուրս գամ, եզրակացություններ անե՞մ»։
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ թող նախկին պաշտոնյաներին կանչեին ու մանրամասներ իմանային բանակցային գործընթացից։
«Նախկին արտգործնախարարներին կանչել եմ, մեկ ժամ, թե երկու ժամ խոսել է, տեսել եմ ոնց որ ասուլիսում խոսելիս լինի, էլ չեմ էլ հանդիպել։ Եկել է նստել, հեքիաթներ է պատմել, ես տեսել եմ, որ իր պատմած հեքիաթները իմ առաջ դրած թղթի հետ կապ չունի։ Մենք սկսել ենք ինֆորմացիան ստանալ, մշակել, ստանալ, մշակել, մինչեւ հասկացել ենք՝ ժողովուրդ ջան, սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































