Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում, եւ իմ միջազգային գործընկերներն ինձ ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»

Դեկտեմբեր 03,2025 19:55

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության անդամներին հարց ուղղեց Զորականում դեռահասի ծեծի դեպքի։ 

«Հարցս ուղղելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուզում եմ հարցնել, թե կոնկրետ այս դեպքի առումով նախարարությունն ի՞նչ գործողություններ է ձեռնարկել, ուսումնասիրե՞լ է արդյոք այդ միջավայրը եւ ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում այս բարքերը կանխարգելելու համար»,- հարցրեց պատգամավորը։

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը․ «Ինչո՞ւ է այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել եւ ասել, թե ինչու է տեղի ունեցել։ Այդ դեպքը տեղի է ունեցել այդ թվում այն պատճառով, որ այդ թվում՝ ձեր գովական համայնքի ղեկավարներից մեկը, երբ կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիում շատրվանը միացնում էին, միացրել էր доля воровская երգը»։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ․ «Եվ մեր հանձնառությունն է՝ պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, դաժան, ուժային միջոցներ ձեռնարկել՝ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար»։

Լիլիթ Գալստյանն ասաց, որ անցնող 35 տարվա ընթացքում Հայաստանի որեւէ քաղաքական գործիչ հայհոյախոսությունն այնպես չի լեգիտիմացրել, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը։ «Երեկ, երբ դուք շրջանառության մեջ դրեցիք էթիկայի կոդի մասին փաստաթուղթը, այո, մեկ անգամ եւս ձեզ խորհուրդ եմ տալիս լինել շրջահայաց եւ տեսնել ձեր ու ձեր քաղաքական թիմի մեղքի բաժինը։ Ես անհարմար եմ զգում, բայց երբ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-ներում կամ սոցիալական ցանցերում, եւ իմ միջազգային գործընկերներն ինձ ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031