Դեկտեմբերի 4-ին Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ 13 քաշային կարգերում հանդես է գալու 108 երկրի 428 բռնցքամարտիկ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ու մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը մրցավայր տարել են ամբողջական կազմով թիմ։ Այսօր կայացել է վիճակահանությունը եւ բռնցքամարտիկներն իմացել են իրենց առաջին մրցակիցների անունները։
Վաղը մեր տղաներից ռինգ կմտնեն 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որը կմենամարտի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Կայզերի հետ, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյանը, որի մրցակիցը նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուն է եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Նա ուժերը կչափի Կուկի կղզիների ներկայացուցիչ Մայքլ Շուստերի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































