«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերեւույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ՝ դատարանի պարտադրանքով։ Վարույթը սկսել է այն բանից հետո, երբ փաստաբանները (նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյան) 2024թ. դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն իրավապահները սկզբում հրաժարվել էին վարույթի շրջանակում քննել այն։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել էր դատարան, եւ դատարանը պարտադրել է հարուցել վարույթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































