Նոյեմբերի 27-ին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ մի քանի դեռահասներ դաժանորեն ծեծի եւ նվաստացման են ենթարկում մի անօգնական երիտասարդի՝ Ալենին, հանրության մեջ հույզեր արթնացրեց, որը հիմա դարձել է անպատժելիության հստակ օրինակ։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեռ Ալենին կամ նրա հորը, պապիկին չեն կանչել հարցաքննության, չեն լսել տուժողներին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթում հինգ անձանց վերաբերյալ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նրանցից մի քանիսի նկատմամբ ընտրվել են կալանքի տարբեր միջոցներ, մեկին՝ տնային կալանք, մեկին՝ վարչական հսկողություն։ Այսինքն՝ փաստացի պատիժ չկա առ այսօր։
«Ժողովուրդ» օրաթերթին այս աղմկահարույց գործից մանրամասներ հայտնի դարձան այն մասին, որ բռնության ենթարկողների մի մասի ծնողները զբաղեցնում են կրթական եւ իրավապահ համակարգերի պատասխանատու պաշտոններ։
Կարդացեք նաև
Մանուշակ Առաքելյան — գյուղի մանկապարտեզի տնօրեն (ծեծին մասնակցած Հ․ Ա․-ի մայր),
Ամալյա Պողոսյան — Զորականի դպրոցի փոխտնօրեն (ծեծի մասնակից Հ․Գ․-ի մայր),
Ռուբեն Գասպարյան — Արթիկ ՔԿՀ պետի տեղակալ (Հ․Գ.-ի հայր):
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ պարզելու, թե ինչու «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը, որի որդին տեսանյութում երեւում է իրեն տարեկից փոքր երիտասարդին ծեծելիս ու «ինչու ես մեզ ծախել» սպառնալիքով նվաստացնելիս, դեռ պաշտոնավարում:
Գալյանի արձագանքը հետեւյալն էր․ «Որդու արարքների համար ՔԿՀ պետի տեղակալը աշխատանքից չի ազատվի»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































