Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունին Արարատի հե՞տ եք միացնում, թե՞ նոր զիջումների եք պատրաստվում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2025 10:43

Օրեր առաջ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ, որն ուղիղ կմիացնի երկու մարզերը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մարտունուց ուղիղ ճանապարհ կա դեպի Արարատի մարզ: Իսկ հիմա այդ ճանապարհը երթեւեկելի՞ է։ «Իհարկե, Սելիմի լեռնանցքով իջնում ենք, խաչմերուկ կա, ձախով գնում ենք դեպի Ջերմուկ, աջով՝ ճանապարհը տանում է դեպի Պարույր Սեւակ: Ես մինչեւ նախագծային առաջարկը չտեսնեմ, չեմ կարող ասել` ինչ են ուզում անել, բայց մի բան փաստ է, որ ուրիշ բան ասում են, տակը ուրիշ բան կա»:

Արդյո՞ք այդ ճանապարհի կառուցումը կնշանակի հերթական զիջում մեր տարածքներից, եւ սա նաեւ նշանակո՞ւմ է, որ միջպետական ամենակարեւոր ճանապարհն է վտանգված: Փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել Մարտունու ՔՊ-ական համայնքապետ Հովհաննես Հովեյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Համայնքապետի խորհրդական Հուսիկ Սիմոնյանին հարցրինք, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը։ «Երկու մարզերը կապող ճանապարհ չկա, այդ ճանապարհը եղել է 50-ական թվականներին, անձրեւային ջրերն ավելի են վնասել, չի գործում: Նախկինում եղել է, դա լեռնամիջյան ճանապարհ է, սելի ճամփա է եղել: Ճանապարհը չի գործում, դա ապատեղեկատվություն է, ես հստակ ասում եմ: Ծրագիրն անում են կառավարությունն ու ճանապարհային դեպարտամենտը՝ պետական գումարներով»: Խոսքը Տիգրանաշենի ոլորանների՞ մասին է։ «Չէ, Քյարքին Արարատի մարզում է, ի՞նչ կապ ունի Մարտունու հետ, նոր ճանապարհ են կառուցում, որը 50%-ով կրճատում է ճանապարհը»:

Նելլի Կարապետյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031